ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)
Դեպրեսիայի պատճառով կքանդվեն տնտեսություններ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է դեպրեսիա հիվանդության մասին վիճակագրական տվյալների ուսումնասիրություն, որը բավական մտահոգիչ է:
Կազմակերպությունը դեպրեսիան համեմատում է համաճարակի հետ, որը մեծ թափով տարածվում է տարեցտարի: Համաձայն ԱՀԿ գնահատականի` դեպրեսիան աշխարհում ճանաչվել է որպես մարդկանց անաշխատունակության առաջին պատճառ:
Ավելին` ԱՀԿ-ի մասնագետները ահազանգում են` «Եթե համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն, ապա 2020թ. դեպրեսիան կքանդի, կխաթարի ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների տնտեսական բնականոն զարգացումը»:
Յուրաքանչյուր տարի աշխարհում 150 միլիոն մարդ կորցնում է աշխատունակությունը դեպրեսիա հիվանդության պատճառով: Ըստ ԱՀԿ զեկույցի` այդ հիվանդությունը վերջին տարիներին միայն ԱՄՆ տնտեսությանը տարվա կտրվածքով 50 մլրդ դոլարից ավելի վնաս է հասցրել:
Տնտեսության նմանատիպ կորուստը բացատրվում է նաեւ այսպես. 290 միլիոն աշխատանքային օրվա կորուստ, նույնքան հոգեթերապեւտիկ օգնություն եւ աշխատունակության նիշի նվազում: ԱՀԿ կանխատեսումներով՝ 2020թ. դեպրեսիան գերազանցելու է ներկայումս ամենաշատ տարածված, առաջին եւ երկրորդ տեղերում գտնվող ինֆեկցիոն եւ սրտային հիվանդություններին եւ համարվելու է մարդկության համար ամենավտանգավոր առաջին հիվանդությունը:
Ի դեպ, նշենք նաեւ, որ համաձայն ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի տվյալների` Ամերիկայում դեպրեսիայով տառապում է 15 մլն մարդ: Հետազոտական այլ հեղինակավոր կենտրոններն այդ թիվն ավելի բարձր են գնահատում: Նաեւ հետաքրքիր է այն փաստը, որ հիվանդներին հակադեպրեսանտների 80%-ը տրամադրում են ոչ թե հոգեբույժները, այլ` ընդհանուր պրակտիկայի բժիշկները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր զեկույցում նշում է, որ հետազոտված անձանց շրջանում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեպրեսիա հիվանդության ախտորոշումը մարդու մոտ այլ հիվանդությունից մահանալու կրկնակի ռիսկ է առաջացնում:
27.12.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ